Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրավապահ մարմինները գտնվում են բացառիկ անձեռնմխելի վիճակում». Արթուր Սաքունց

03:15, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ.
«Իրավապահ մարմինները գտնվում են բացառիկ անձեռնմխելի վիճակում». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև հիմա կոռուպցիոն հանցագործություններ չեն բացահայտվել և որևէ մեկի նկատմամբ կոռուպցիոն հանցագործության կատարման հիմքով քրեական գործ չի հարուցվել իրավապահ մարմինների՝ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, քննչական մարմինների և դատախազության որևէ նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ:

Ողջամիտ տրամաբանությունը կամ գոյություն ունի, կամ էլ այդ մարմինները գործել են բացառապես բարեխիղճ, և բոլոր նախկին հրապարակումները հիմնավոր չեն եղել, այսինքն` ողջամիտ տրամաբանությունը գոյություն չունի կամ էլ իրավապահ մարմինները գտնվում են բացառիկ անձեռնմխելի վիճակում:

Ուրեմն էլ գյուղապետ, էլ քաղաքապետ, էլ դպրոցի կամ մանկապարտեզի տնօրեն, էլ սոցիալական ծառայության պետ, էլ ռեկտոր ու դիրեկտոր, էլ չգիտեմ` ինչ տարատեսակ պաշտոնատար անձինք կոռուպցիոն հանցագործություններ են կատարել, բայց ոչ որևէ ոստիկանապետ, որևէ ԱԱԾ-ի պետ, կամ դատախազ ու մարզի դատախազ, ոչ էլ քննչականի պետ ոչինչ էլ չեն արել: Իրենք համակարգային կոռուպցիայի հետ ոչ գործ են ունեցել, ոչ էլ որևէ առնչություն են ունեցել:

Եթե գործ չեն ունեցել, ապա ինչո՞ւ էր կոռուպցիան համակարգային ու տարածված, եթե գործ են ունեցել, ապա ինչո՞ւ չկան բացահայտումներ:

Մի հայտնի ֆիլմում այսպիսի միտք էր ներկայացված՝ մի վիրավորեք իմ մտածելու ունակությունը»:

3817 | 0
Facebook