Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ի միլիոնավոր օգտատերերի հեռախոսահամարներ հայտնվել են համացանցում

14:40, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ.
Facebook-ի միլիոնավոր օգտատերերի հեռախոսահամարներ հայտնվել են համացանցում

Համացանցում հայտնվել է «Ֆեյսբուք»-ի 419 միլիոն օգտատիրոջ հեռախոսահամար, գրում է TechCrunch ինտերնետ-հրատարակչությունը:

Նշվում է, որ սոցիալական ցանցում տեղի է ունեցել «արտահոսք» և գրառումները հայտնվել են համացանցում, որոնցից 133 միլիոնը գրանցված են ԱՄՆ-ում, 50 միլիոնը՝ Վիետնամի տարածքում, ևս 18 միլիոնը՝ Մեծ Բրիտանիայի տարածքում:
     TechCrunch-ը կարծում է, որ տեղեկատվության արտահոսքը կարող է հեշտացնել սպամի ներթափանցումը հեռախոսներ և հաշիվներ:
     Իր հերթին Facebook-ը հայտնում է, որ տվյալների բազան հավաքվել է օգտատերերի որոնման գործառույթի միջոցով, որն անջատվել է 2018 թվականի ապրիլին:
     Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտին Facebook-ը կրկին տվյալների «արտահոսքի» սկանդալի կենտրոնում էր, երբ հայտնի դարձավ 87 միլիոն ֆեյսբուքյան օգտատերերի տվյալների արտահոսքի մասին: Այս մասին հանրությանը տեղեկացրեց Cambridge Analytica-ը: Հուլիսի 1-ին ԱՄՆ Կոնգրեսը հայտարարեց, որ Facebook-ն օգտատերերի տվյալները կիսել է 52 ընկերությունների հետ:

5269 | 0
Facebook