Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոնկոնգում վաղ առավոտից վերսկսվել են բողոքի ցույցերը

11:35, երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2019 թ.
Հոնկոնգում վաղ առավոտից վերսկսվել են բողոքի ցույցերը

Այսօր վաղ առավոտից Հոնկոնգում վերսկսվել են բողոքի զանգվածային ցույցերը: Սև սաղավարտներով ցուցարարները կրկին ներխուժել են մետրոպոլիտենի կայարաններ՝ արգելափակելով գնացքների աշխատանքը: Նրանց են միացել նաև բուհերի ուսանողները՝ հայտարարելով երկշաբաթյա բոյկոտի մասին:

Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցերը սկսվել են հունիսի 9-ից: Ցուցարարները դեմ են արտահայտվել արտահանձնման մասին օրենքում արվող փոփոխություններին, որոնք թույլ կտան Չինաստանին փոխանցել հանցանքի մեջ կասկածվողներին:

Ավելի ուշ օրենքում բարեփոխումները դադարեցվել են, սակայն ցուցարարները շարունակում են ակցիաները՝ պահանջելով համընդհանուր ընտրությունների անցկացում:

Հոնկոնգում անցած հանգստյան օրերին չարտոնված ցույցերի ընթացքում ցուցարարների և ոստիկանության միջև կատաղի բախումներից հետո հոսպիտալացվել է շուրջ 50 մարդ:

3549 | 0
Facebook