Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են մետրոյի կայարան, իրավիճակը գնալով լարվում է

19:40, կիրակի, 01 սեպտեմբերի, 2019 թ.
Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են մետրոյի կայարան, իրավիճակը գնալով լարվում է

Հոնկոնգում օրեցօր ավելի են թեժանում բողոքի ակցիաները: Այսօր սաղավարտներով ու դիմակներով ցուցարարները ներխուժել են մետրոպոլիտենի Թանգ Չանգ կայարան և կոտրատել տոմսավաճառ ավտոմատ սարքերը, էկրանները, արգելափակոցները, խանութների ցուցափեղկերը, ժամացույցները, տեսահսկման սարքերը և այլն:

Մետրոպոլիտենի ղեկավարությունը հայտնել է, որ քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել, գնացքներն այդ կայարանում չեն կանգնի: Ոստիկանութունն էլ հայտարարել է, որ պատաստվում է ագրեսիվորեն տրամադրված ցուցարարներից մաքրել կայարանն ու հարակից փողոցները:

Ավելի վաղ ցուցարարների մի խումբ փորձ էր կատարել խափանել Հոնկոնգի օդանավակայանի աշխատանքը: Ժամանակավորապես կանգնել էր երկաթուղային ճեպընթացների չվերթը դեպի օդանավակայան: Միայն Արքայազն Էդվարդի կայարանից բերման է ենթարկվել 40 ցուցարար:

Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցերը սկսվել են Հոնկոնգում հունիսի 9-ից: Ցուցարարները դեմ են արտահայտվել արտահանձնման մասին օրենքում արվող փոփոխություններին, որոնք թույլ կտան ինքնավար մարզին Չինաստանին փոխանցել հանցանքի մեջ կասկածվողներին: Բողոքողները մտավախություն ունեն, որ փոփոխությունները կտարածվեն Պեկինի քաղաքականությունից դժգոհ հոնկոնգցիների վրա:

Ավելի ուշ օրենքում բարեփոխումները դադարեցվել են, սակայն ցուցարարները շարունակում են ակցիաները՝ պահանջելով համընդհանուր ընտրությունների անցկացում:

Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են մետրոյի կայարան, իրավիճակը գնալով լարվում է
Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են մետրոյի կայարան, իրավիճակը գնալով լարվում է
Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են մետրոյի կայարան, իրավիճակը գնալով լարվում է
Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են մետրոյի կայարան, իրավիճակը գնալով լարվում է
Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են մետրոյի կայարան, իրավիճակը գնալով լարվում է
8744 | 0
Facebook