Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռմբակոծվել է յեմենյան բանտը. առնվազն 80 կալանավոր է զոհվել

17:35, կիրակի, 01 սեպտեմբերի, 2019 թ.
Ռմբակոծվել է յեմենյան բանտը. առնվազն 80 կալանավոր է զոհվել

Առնվազն 80 կալանավոր է սպանվել յեմենյան բանտում, որը ռմբակոծել է արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: Բանտը գտնվում է Դամար նահանգում: Տեղի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ևս 20 մարդ համարվում է անհետ կորած: Փլատակների տակ դեռ կան մարդիկ:

Նշենք, ռազմական կոնֆլիկտը հուսիթների ու Յեմենի կառավարության միջև շարունակվում է 2014 թվականից: 2015 թվականից կառավարությանն աջակցում է ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Իսրայելը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ը դադարեցնում է մարդասիրական օգնության մատակարարումը հուսիթների հետ տարաձայնությունների պատճառով:

9402 | 0
Facebook