Խնդրում ենք սպասել...

Համացանց

Թբիլիսիի մոտակայքում վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

11:45, շաբաթ, 31 օգոստոսի, 2019 թ.
Թբիլիսիի մոտակայքում վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Տուժածներից նախնական 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են որոնցից 2-ը մահացել են։

13 հոգի տեղափոխվել են Վրաստանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բավարար է, 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։

Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում»։

6381 | 0
Facebook