Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Brexit-ից հետո Լոնդոնը 3 միլիոն ֆունտ կհատկացնի քաղաքացիներին

16:35, ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ.
Brexit-ից հետո Լոնդոնը 3 միլիոն ֆունտ կհատկացնի քաղաքացիներին

Մեծ Բրիտանիայի կառավարությունը 3 միլիոն ֆունտ կհատկացնի Միացյալ Թագավորության քաղաքացիներին՝ փաստաթղթերի պատրաստման համար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությանը:

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո, ԵՄ-ում ապրող բրիտանացիները պետք է գրանցվեն և ստանան ռեզիդենտի կարգավիճակ:

Քաղաքացիություն ստանալու համար քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն, լրացնեն հարցաթերթիկները, ապա ուղարկեն այն միգրացիոն ծառայություն, այնուհետև անցնեն կենսաչափական ընթացակարգերը: Միևնույն ժամանակ, բրիտանական կառավարությունը կօգնի նրանց, ովքեր դժվարանում են քաղաքացիության կարգավիճակ ստանալուն:
     Նշված գումարը կհատկացվի բարեգործական և կամավոր կազմակերպություններին, որոնք Բրիտանիայի քաղաքացիներին կտեղեկացնեն ԵՄ-ում որպես ռեզիդենտ գրանցվելու անհրաժեշտության և նրանց աջակցելու հայտեր ներկայացնելու հարցում:

6451 | 0
Facebook