Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Կեղծ լուրն իրականության որոշակի չափաբաժին պետք է ունենա». Սերոբ Խաչատրյան

10:35, երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.
«Կեղծ լուրն իրականության որոշակի չափաբաժին պետք է ունենա». Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի ամիս է սոցիալական ցանցերում շրջում է «Անգլիան անցնում է խորհրդային կրթական համակարգի» վերնագրով լուրը։ Ոմանք հավատում են այդ լուրին, մյուսները՝ ոչ։ Իսկ իրականությունը հետևյալն է։ Իհարկե, բացարձակ իմաստով Անգլիան չի կարող անցնել խորհրդային կրթական համակարգի։ Դա անհնար է։ Բայց մի բան կա, որ հենց Անգլիայի անունն է շոշափվում, այլ ոչ թե ասենք Գերմանիայի կամ Սլովակիայի։ Կեղծ լուրն իրականության որոշակի չափաբաժին պետք է ունենա։ Իրականում, անցած տարի Անգլիայի կրթության տեսչությունն առաջնային պլան է մղել գիտելիքի դերն (իմ կարծիքով, շատ հիմնավոր ձևով) ուսուցման գործընթացում։ Հենց այստեղից էլ ծագել է չափազանցված լուրը»։

| | |
1488 | 0
Facebook