Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթն ուժի մեջ է մտել

10:10, երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.
Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթն ուժի մեջ է մտել

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների երկրորդ փաթեթը, որը ներկայացվել էր Սկրիպալների թունավորումների դեպքից հետո, ուժի մեջ է մտել, հայտնում է РИА Новости-ն:

Ամերիկյան կողմը պնդում է, որ կիրառվել է պատժամիջոցների երկրորդ փաթեթը, քանի որ Մոսկվան չի տրամադրել օրենքով սահմանված երաշխիքները՝ քիմիական և կենսաբանական զենք չօգտագործելու համար:

Երկրորդ փաթեթը պարունակում է ՌԴ բանկային հատվածի նկատմամբ դիվանագիտական երկկողմ ​​հարաբերությունների իջեցման և սահմանափակման հնարավորություն:

5174 | 0
Facebook