Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում մեկնարկում է G7 գագաթնաժողովը

14:55, շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.
Ֆրանսիայում մեկնարկում է G7 գագաթնաժողովը

Ֆրանսիայի հարավարևմտյան Բիարից քաղաքում մեկնարկում է G7 գագաթնաժողովը: Այս տարվա գագաթնաժողովի գլխավոր գերակայությունը կլինի անհավասարության դեմ պայքարը: Գագաթնաժողովի մասնակիցները հատուկ ուշադրություն կդարձնեն Ուկրաինային, Իրանում, Սիրիայում, Լիբիայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:

Շաբաթ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպելու և ողջունելու է G7-ի պետությունների և կառավարությունների ղեկավարներին: Կմատուցվի ոչ պաշտոնական ընթրիք:

Կիրակի օրը կսկսվեն բարձր մակարդակի հանդիպումները, անվտանգության և պաշտպանության, ինչպես նաև համաշխարհային տնտեսության, տնտեսական աճի և առևտրի հարցերով:

Գագաթնաժողովի երկրորդ օրը նվիրված կլինի Աֆրիկայի հետ գործընկերությանը:

Կիրակի երեկոյան, առաջնորդները կհրավիրվեն հատուկ ընթրիքի, որին կմասնակցեն իրենց ամուսինների կամ կանանց հետ։

4065 | 0
Facebook