Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը 13 տարվա մեջ առաջին անգամ պարտվել է

13:00, շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.
ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը 13 տարվա մեջ առաջին անգամ պարտվել է

Բասկետբոլի աշխարհի առաջնությանը նախապատրաստության շրջանակներում ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Ավստրալիայի հավաքականի հետ և պարտվել։ Սա 2006 թվականից ի վեր ԱՄՆ-ի հավաքականի առաջին պարտությունն էր։

Մելբուրնում կայացած խաղում Ավստրալիան հաղթել է ԱՄՆ-ին՝ 98։94 (23:26, 25:23, 30:27, 20:18) հաշվով։ Հանդիպմանը ներկա է եղել 50 հազարից ավել հանդիսական։

Նշենք, որ թիմերն այժմ նախապատրաստվում են Չինաստանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 15-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։

8013 | 0
Facebook