Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ֆոտոփախուստ»․Ադրբեջանի Գլխավոր շտաբի ղեկավարը կրկին խուսափել է հայի հետ լուսանկարվելուց

16:35, շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.
«Ֆոտոփախուստ»․Ադրբեջանի Գլխավոր շտաբի ղեկավարը կրկին խուսափել է հայի հետ լուսանկարվելուց

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի կոմիտեի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Այս մասին գրում է Rusarminfo-ն։

Համատեղ լուսանկարի արարողության ժամանակ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը շարունակել է փախուստի վարքագիծը, որն ավանդական է դարձել ադրբեջանցի պաշտոնյաների համար: Նաջմեդդին Սադիկովը հեռացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողքից և պատկառելի հեռավորության վրա լուսանկարվել:

Հանդիպման ընթացքում ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նիստին մասնակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում զարգացող ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, վերլուծել են ԱՊՀ երկրների անվտանգությանն առնչվող արդի մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև քննարկել հակաահաբեկչական զորավարժությունների կազմակերպումն ու անցկացումը:

7455 | 1
Facebook