Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչո՞ւ հանդիպեցին ՌԴ և Ֆրանսիայի նախագահները․ Republic

16:40, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
Ինչո՞ւ հանդիպեցին ՌԴ և Ֆրանսիայի նախագահները․ Republic

Ֆրանսիայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, գրում է Republic.ru կայքը։ Նշենք, որ Կրեմլի ղեկավարը Ֆրանսիա էր ժամանել մեկօրյա այցով: Կրեմլի համար սա կարևոր ու խորհրդանշական օր էր՝ վերականգնելու Ռուսաստանի և եվրոպական քաղաքականության միջև հարաբերությունները՝ Ղրիմի բռնակցումից հետո և 2014-ին Դոնբասում հակամարտության սկիզբից ի վեր:
     Այն փաստը, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը անցկացվեց G7 գագաթնաժողովից մի քանի օր առաջ, աշխարհաքաղաքական առանձնահատուկ նշանակություն է ստանում և ընդլայնում է օրակարգը:
     Մակրոնը մեղմ ձևով Պուտինին վերադարձնում է աշխարհի առաջնորդների բացառիկ ակումբ: Դա հնարավորություն է տալիս Մոսկվային իր դիրքորոշումը ցույց տալ արևմուտքին այն խնդիրների վերաբերյալ, որոնք առավելագույնս վերաբերում են իրեն և մասնակցել որոշումների մշակմանը: Չնայած նախօրեին ֆրանսիական կողմը հասկացրեց, որ Պուտինի հետ հանդիպումը չի նշանակում ՌԴ-ի անդամակցության վերականգնումը G8 ակումբում։
     Հանդիպման նախօրեին կողմերը միմյանց ուղարկեցին սեփական հետաքրքրությունների փոխադարձ քննարկման կարևոր ազդակները: Փարիզն առաջարկեց քննարկել բարձր մակարդակի շփումներն անվտանգության ոլորտում և սեպտեմբերի 9-ին հաստատեց 2+2 ձևաչափով անցկացվող հանդիպումը։ Այն թույլ է տալիս քննարկել առավել զգայուն հարցերը։ Մոսկվան, իր հերթին, ի պատասխան Մակրոնի բազմաթիվ խնդրանքերի, ֆրանսիացի գործարար Ֆիլիպ Դելպալի «Baring Vostok»-ի գործով ներգրավված անձի տնային կալանքի դատական որոշման վերանայման մասին հայտարարեց։ Կրեմլը նաև երախտագիտություն հայտնեց Ֆրանսիային՝ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության իրավունքները վերականգնելու գործում:

Ֆրանսիական կողմը նախկինում առանձնացրել էր երկու գերակա թեմա` իրավիճակն Իրանի միջուկային ծրագրի շուրջ և Կիևում նոր ղեկավարության ընտրությունից հետո Դոնբասում ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացի ակտիվացումը:

4882 | 0
Facebook