Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում Ռուսաստանի ամենամեծ պարտապաններից է

08:45, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում Ռուսաստանի ամենամեծ պարտապաններից է

Հրապարակվել է Ռուսաստանի խոշորագույն պարտապանների ցանկը, որոնք ընդհանուր առմամբ, Մոսկվային պարտք են 27 միլիարդ դոլար: Խոշորագույն պարտապանների շարքում են Բելառուսը, Ուկրաինան և Վենեսուելան, գրում է РБК-ն: Պարտապանների ցանկում են առնվազն 17 երկիր։
     ԱՊՀ երկրների շարքում պարտապանների վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը: Ըստ РБК կայքի փորձագետների, որոնք հիմք են վերցրել ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները, ՀՀ-ն ՌԴ-ին պարտք է 300 միլիոն դոլար:
     Նշվում է, որ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի պետական պարտքը ձևավորվել է 2015-ին, երբ ռուսական կողմը զենքի ձեռքբերման համար վարկ է տրամադրել, ինչպես նաև ՀԱԷԿ-ի շահագործման համար տրամադրված վարկերը:
     Համաձայն Բելառուսի ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների՝ Մինսկը պարտք է ՌԴ-ին ավելի քան 7,5 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում Ուկրաինան է, որը Ռուսաստանին պարտք է մոտ 3,7 միլիարդ դոլար: Սակայն, ուկրաինական իշխանությունները ճանաչում են միայն 610 միլիոն դոլար պարտքը, որը ձևավորվել է 90-ականների սկզբին:
     Ռուսաստանի գլխավոր պարտապանը հետխորհրդային ԱՊՀ տարածքից դուրս՝ Վենեսուելան է, որի պարտքը կազմում է 3,15 միլիարդ դոլար և այն պետք է մարվի մինչև 2027 թվականը: Կուբայի պարտքը մի փոքր ավելի քիչ է գնահատվում: Արտասահմանյան այլ խոշոր վարկառուներն են՝ Բանգլադեշը, Կիպրոսը, Հնդկաստանը և Եմենը:

5860 | 1
Facebook