Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գոգավանի անցակետը փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ

16:45, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
Գոգավանի անցակետը փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 10-ին՝ ժամը 16:25-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

***

Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ս. թ. օգոստոսի 10-ին, ժամը 09:30-ից Լոռու մարզի Գոգավանի անցակետը փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային
     ավտոճանապարհները.
     o Ստեփանավան-Տաշիր-Գոգավան
     o Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

3169 | 0
Facebook