Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումը գլոբալ խաղաղության ճանապարհ է․ Վրաստանի նախագահ

21:05, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումը գլոբալ խաղաղության ճանապարհ է․ Վրաստանի նախագահ

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումը հանդիսանում է գլոբալ խաղաղության, տարածաշրջանի կայունության ուժգնացման ճանապարհ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Agile Spirit 2019» («Ամուր ոգի 2019») միջազգային զորավարժությունների փակման արարողության ժամանակ։
     Նրա խոսքով՝ «Վրաստանն արդեն ապրում է ՆԱՏՕ-ի չափանիշներով և ՀՆԱ-ի 2%-ը ծախսում է պաշտպանության վրա»:
     «Վրաստանը իր քայլերով, ռազմական և քաղաքական բարեփոխումներով, տնտեսական իրավիճակով, դառնում է ավելի ու ավելի հուսալի գործընկեր: Պաշտպանության և զենքի պահպանման հարցում մենք առաջնորդվում ենք ՆԱՏՕ-ի ստանդարտներով. ՀՆԱ-ի 2%-ը ծախսվում է պաշտպանության վրա, իսկ բյուջեի 20%-ը ծախսվում է զենքի ձեռք բերման համար»,-ամփոփել է Զուրաբիշվիլին:

4067 | 0
Facebook