Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելում, զինվորի սպանությունից հետո, լրացուցիչ ուժեր են ուղարկվել Հորդանանի արևմտյան ափ

15:45, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ.
Իսրայելում, զինվորի սպանությունից հետո, լրացուցիչ ուժեր են ուղարկվել Հորդանանի արևմտյան ափ

Իսրայելի պաշտպանական ուժերը զինծառայողի սպանությունից հետո լրացուցիչ ուժեր են ուղարկել Հորդանան գետի արևմտյան ափ. տեղեկացնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:
     Հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանք գտել են 19-ամյա Դվիր Սորեքի դին՝ դանակի հետքերով:
     «Սա ահաբեկչություն է, որը կատարվեց Հեբրոնից հյուսիս (հրեական) բնակավայրի անմիջական հարևանությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
     Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սառը զենքով հարձակումը զինվորի վրա որակել է որպես ահաբեկչություն։

3875 | 0
Facebook