Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հզոր պայթյուն Կահիրեում․ զոհվել է 19 մարդ

15:20, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ.
Հզոր պայթյուն Կահիրեում․ զոհվել է 19 մարդ

Այսօր Կահիրեի կենտրոնում` Քաղցկեղի ազգային ինստիտուտի մերձակայքում, պայթյուն է որոտացել։ Միջադեպի հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 30-ը տուժել են։ Եգիպտոսի ԱՆ նախնական վարկածով` պայթյունի պատճառ է դարձել Մանյալ շրջանում ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարը։ Ավտոմեքենան մեծ արագությամբ դուրս էր եկել հանդիպակաց գոտի, բախվել այլ մեքենաների, արդյունքում հզոր պայթյուն էր որոտացել։ Պատճառներից մեկը կարող է լինել մեքենաներից մեկում առկա թթվածնի բալոնը։

ՃՏՊ–ից մի քանի տասնյակ մետրի վրա գտվող Քաղցկեղի ազգային ինստիտուտի շենքի ճակատային հատվածը վնասվել է։
     Պայթյունից հետո հրդեհ էր բռնկել, որն արդեն մարվել է։

4784 | 0
Facebook