Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջոնսոնն ու Թրամփը կհանդիպեն

11:45, շաբաթ, 27 հուլիսի, 2019 թ.
Ջոնսոնն ու Թրամփը կհանդիպեն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսին կհանդիպեն: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Downing Street- ի իր ներկայացուցչին:
     Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Բիարից քաղաքում G7 գագաթնաժողովի ժամանակ: Մանրամասները դեռ հայտնի չեն:
     Հուլիսի 26-ին հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանի հետ լարվածությունը, միասին աշխատելու անհրաժեշտությունը և նախատեսել են բանակցություններ սկսել Brexit-ից դուրս գալուց անմիջապես հետո՝ երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ:
     Ավելի վաղ, Թրամփը կարծիք է հայտնել, որ Ջոնսոնը գերազանց վարչապետ կլինի:

6817 | 0
Facebook