Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մասքի ընկերությունը հայտարարել է ուղեղը համակարգչին միացնելու առաջին քայլերի մասին

20:05, չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.
Մասքի ընկերությունը հայտարարել է ուղեղը համակարգչին միացնելու առաջին քայլերի մասին

2017 թվականին Իլոն Մասքի կողմից հիմնադրված Neuralink սթարթափը, որում գործարարը ներդրել է 100 միլիոն դոլար, մանրամասն նկարագրել է այն քայլերը, որոնք նա ձեռնարկել և պատրաստվում է ձեռնարկել, որպեսզի մարդու ուղեղը համակարգչին միացնելու գործընթացը լինի նույնքան անվտանգ ու անցավ, ինչպես ասենք տեսողության լազերային շտկումը:

Մինչ այժմ գաղտնի էր պահվում, թե ինչով է զբաղված Neuralink-ը: Սակայն օրերս սթարթափի ներկայացուցիչները ցույց են տվել, որ իրենք սովորել են արձանագրել առնետների ուղեղի ակտիվությունը հազարավոր չիպերի միջոցով, որոնք վիրաբուժական մեթոդով ներդրվել են կենդանու ուղեղում՝ նեյրոնների ու սինապսների կողքին: Մարդկանց վրա կլինիկական փորձարկումներն ընկերությունը մտադիր է սկսել հաջորդ տարվանից՝ համապատասխան թույլտվութուն ստանալուց հետո: Գիտնականների նպատակն այն է, որ անդամալույծ մարդկանց գանգի վրա շաղափվեն 8 միլիմետրաոց 4 անցքեր, որոնց միջոցով կներդրվեն իմպլանտներ, որոնք թույլ կտան մարդկանց իրենց մտքերի միջոցով կառավարել համակարգիչները կամ սմարթֆոնները:

5257 | 1
Facebook