Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինքնաճանաչում». անհատական ցուցահանդես՝ ՆԱՄ-ում

18:40, շաբաթ, 27 հուլիսի, 2019 թ.
«Ինքնաճանաչում». անհատական ցուցահանդես՝ ՆԱՄ-ում

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել Նիկոլայ Սերոբյանի՝ «Ինքնաճանաչում» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը:

«Նիկոլայ Սերոբյանի աշխատանքներում գերակշռում են պոստիմպրեսիոնիստական միտումները՝ համեմված հայկական և սեփական՝ յուրօրինակ մոտեցումներով»,- նշել է «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների պատասխանատու Տաթևիկ Համբարձումյանը:

Նիկոլայ Սերոբյանն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ապա ուսումը շարունակել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժնում (Բեքարյանի արվեստանոց): Մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների՝ արժանանալով պատվոգրերի և մրցանակների:

6292 | 0
Facebook