Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք

18:50, հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.
Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունքի պետ, մայոր Գ.Կ.-ն զորացրված զինծառայողներին «Ֆորդ» մակնիշի մեքենայով զորամասից բնակության վայր տեղափոխելու նպատակով յուրաքանչյուրից հավաքել է 2000-5000-ական ՀՀ դրամ, սակայն զինծառայողները հրաժարվել են մեկնել նշված մեքենայով, իսկ նրանց կողմից վճարված գումարները հետ չեն վերադարձվել:

Ինչպես տեղեկացնում է Ռազմական ոստիկանությունը, փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից:

5124 | 0
Facebook