Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն համաշխարհային հանրությանը խնդրել է «խելքի բերել» Իրանին

11:40, հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ.
ԱՄՆ-ն համաշխարհային հանրությանը խնդրել է «խելքի բերել» Իրանին

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Ուրբանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում Իրանից նավագնացության սպառնալիքը պահանջում է համաշխարհային հանրության պատասխանը: «Համաշխարհային տնտեսությունը կախված է առևտրի ազատ հոսքից, և բոլոր երկրները պարտավոր են պաշտպանել և պահպանել այդ հիմքը գլոբալ բարգավաճման»,-ՌԻԱ Նովոստի-ին ասել է ստորաբաժանման պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հինգ զինված նավակներ սկսել են հետապնդել Մեծ Բրիտանիայի լցանավերին և փորձել են կանգնեցնել դրանց: Իրանական նավերը մոտեցել են նավին և անձնակազմի կողմից պահանջել փոխել ուղղությունը կանգ առնել Իրանի ջրային տարածքում:

Հուլիսի 9-ին Իրանը խոստացել էր պատասխան տալ Մեծ Բրիտանիային Ջիբրալթարում Grace 1 նավը գրավելու համար: Լցանավերը առգրավվել էին հուլիսի 4-ին Իրանից 2 մլն բարել հում նավթ Սիրիայի Բանյաս վերամշակող գործարան փոխադրելու ժամանակ, ինչը խախտում Է Դամասկոսի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ռեժիմը: Պատժամիջոցները ներառում են նավթի առևտրի արգելքը, ներդրումների սահմանափակումները, ԵՄ-ում Սիրիայի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցումը, երկակի նշանակության տեխնոլոգիաների, ինչպես նաև հեռահաղորդակցության սարքավորումների առևտրի էմբարգոն:

Իսպանիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ բրիտանացիները լցանավը որսացել են ԱՄՆ-ի խնդրանքով:

4689 | 0
Facebook