Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բոլոր հանրությունը զգում ա, որ դուք ոչ թե հարց եք տալիս, այլ ուզում եք Ծառուկյանին հունից հանել, ես ձեր ցավը տանեմ». Գագիկ Ծառուկյան

12:33, երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ.
«Բոլոր հանրությունը զգում ա, որ դուք ոչ թե հարց եք տալիս, այլ ուզում եք Ծառուկյանին հունից հանել, ես ձեր ցավը տանեմ». Գագիկ Ծառուկյան

«Դուք անբարեկիրթ վերաբերմունքի և վիրավորելու համար չե՞ք պատրաստվում հրապարակային ներողություն խնդրել լրագրողներից»,- այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարցրեցին լրագրողները, որին ի պատասխան վերջինը ծիծաղեց. «Դուք Ձեր հարցը հասկանո՞ւմ եք, թե ինչ հարց եք տալիս Ծառուկյանին: Իրանք նախ թող պահանջեն իրանց լրագրողներից իրանց պահվածքը Ծառուկյանի հանդեպ, կարող եք բոլոր տեսաժապավենները նայել՝ Ծառուկյանը երբեք, բացի ջերմ, քաղցր վերաբերմունքը... բայց եթե լրագրողները թույլ են տալիս ինչ-որ այնպիսի բաներ, որ դա սազական չէ, Ծառուկյանը երբեք վիրավորական բան թույլ չի տվել»,- պատասխանեց ԲՀԿ առաջնորդը:

Դիտարկմանը՝ ոչ մի վիրավորական բան չի եղել, հարց է հնչել միայն, Ծառուկյանն ասաց. «Հարցերը կան, դուք մի հատ էդ հարցերը..., բոլոր հանրությունն էլ զգումա, որ դուք ոչ թե հարց եք տալիս, այլ ուզում եք Ծառուկյանին հունից հանել: Ես ձեր ցավը տանեմ, եթե դուք ինձ հարց տաք լիարժեք, ես ձեր հարցերին պատասխանեմ: Հիմա ասեմ, կասեք՝ Ծառուկյանը լրագրողներին վիրավորումա... Ամբողջ տարին Ծառուկյանը գալիսա՝ դուք երեք հարց ունեք անգիր արած, ոչ մի ուրիշ բան չեք ասում: Բա դուք գիտեք՝ մարդա, կարողա հունից հելնի, բայց ճարահատված հունից դուրս չեմ գալիս, բայց ես հետո ինձ նայում եմ, թե ոնց եմ կարողանում ինձ զսպել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

4498 | 0
Facebook