Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

Միջազգային

Թուրքիայում սկսել են բանակը «մաքրել» Էրդողանի ընդդիմախոսներից

15:15, երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ.
Թուրքիայում սկսել են բանակը «մաքրել» Էրդողանի ընդդիմախոսներից

Ստամբուլի դատախազությունը 176 զինվորականների ձերբակալման օրդեր Է տվել: Նրանց կասկածում են Թուրքիայում արգելված ընդդիմադիր «Ֆեթուլլահ ահաբեկչական կազմակերպության» (FETO) հետ կապ ունենալու մեջ. այդ մասին հաղորդել է Anadolu-ն։

Նշվում է, որ կասկածյալների թվում են մեկ գնդապետ, երկու փոխգնդապետ, հինգ մայոր և ավելի քան 100 ավագ լեյտենանտ:

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի էր ունեցել պետական հեղաշրջման փորձ, զոհվել էր 248 մարդ, ավելի քան 2,7 հազարը վիրավորվել: Այդ դեպքից հետո զանգվածային զտումներ են տեղի ունեցել իշխանության մարմիններում, հատուկ ծառայություններում, դատարաններում, բանակում, կրթական հաստատություններում, Ձերբակալվել է 50 հազար մարդ, ավելի քան 140 հազարնէլ զրկվել է աշխատանքից:

Թուրքական իշխանությունները գլխավոր խռովարար են համարում իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին է, որն ըստ նրանց՝ գործել է ընդդիմադիր «Ֆեթուլլահ ահաբեկչական կազմակերպության» միջոցով։ Ֆ.Գյուլենը պնդել, որ ինքն առնչություն չունի մասնակցությունը հեղաշրջման փորձի հետ:

Անկարան միևնույն ժամանակ հայտարարել է, որ FETO-ն մեղսակից Է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի՝ 2016թ. դեկտեմբերի 19-ին կատարված սպանությանը:

| | |
1149 | 0
Facebook