Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

Վրաստան մեկնած հայ ընտանիքը վթարի է ենթարկվել. կինն ու երեխաները մահացել են

10:20, կիրակի, 07 հուլիսի, 2019 թ.
Վրաստան մեկնած հայ ընտանիքը վթարի է ենթարկվել. կինն ու երեխաները մահացել են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում: Ըստ նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշներով Mercedes-ը Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Վթարը տեղի է ունեցել Քարելի քաղաքի վարչական տարածքում: Վթարի հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են մեկը՝ կին: Այս պահին SHAMSHYAN.com-ը փորձում է համապատասխան կառույցներից պարզել ինքնավթար է, թե բախում, ինչպես նաև մահացածների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի հաշվեկշռում և նրանք ընտանիք են, ովքեր այս գիշեր էին մեկնել Վրաստան:

| | |
81058 | 0
Facebook
COMMENT.am