ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի պետ Ա․ Պապյանը MAMUL.am-ին տեղեկացրեց, որ ՀՀ Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում MAMUL.am-ում հրապարակված նյութի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ խմբագրությունը հրապարակել էր նյութ՝ «Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնը քաղաքացիների բուժման մասին բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները տրամադրել է երրորդ անձանց», որտեղ ներկայացվել էին փաստեր այն մասին, որ վերոնշյալ ԲԿ տնօրինությունը և որոշ բժիշկներ, երրորդ անձին է տրամադրել բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ քաղաքացիների բժշկական հետազոտությունների և բուժման մասին։
Այս կապակցությամբ խմբագրությունը նաև հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ԲԿ կողմից «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 19-րդ հոդվածի (Ե)` «ապահովել բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը» և 19.3-րդ hոդվածի (7)` «պահպանել բժշկական գաղտնիքը» կետերի խախտման մասով։
Սույն գործի ընթացքի մասին կտրամադրվի պարբերական տեղեկատվություն։