Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Հարկային օրենսգիրքը չի լուծում կարևորագույն հարցը». ԼՀԿ-ն դեմ կքվեարկի օրինագծին

10:55, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
««Հարկային օրենսգիրքը չի լուծում կարևորագույն հարցը». ԼՀԿ-ն դեմ կքվեարկի օրինագծին

«Առաջիկա տարիներին տարեկան 3%–ով ավելանալու է ակցիզային հարկը բենզինի, սեղմված բնական գազի և դիզելային վառելիքի համար՝ իր սոցիալական և տնտեսական հետևանքով»,-այսօր ԱԺ նիստին «Հարկային օրենսգրքի» փաթեթի քննարկման ժամանակ, հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ նշելով, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի այդ փաթեթին:

«Ամենակարևորն այն է, որ այս Հարկային օրենսգիրքը չի լուծում կարևորագույն հարցը. չի ձևավորում այնպիսի ներդրումային միջավայր, որի պարագայում ներդրողը միանշանակ որոշում կկայացնի հօգուտ Հայաստանում ներդրումների կատարման։ Մեզ պետք է նոր Հարկային օրենսգիրք, սա է պատճառը, որ մենք դեմ ենք այս օրինագծին»,- ասաց Ա. Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է Հարկային օրենսգրքի փաթեթը։

3948 | 0
Facebook