Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Իմ քայլում» կան անհամաձայնություններ. «Հրապարակ»

09:15, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
«Իմ քայլում» կան անհամաձայնություններ. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով` վեթինգի մասին օրենքը պետք է խորհրդարանում քննարկվի հուլիսին` ընդունվի առաջին ընթերցմամբ, իսկ արձակուրդներից հետո, սեպտեմբերին` ամբողջությամբ:

Իմքայլական պատգամավորին հարցրինք` աշխատո՞ւմ եք վեթթինգի փաթեթի վրա։ «Ոչ, նման նախագիծ գոնե շարքային պատգամավորներս չենք տեսել, նախագծի վրա աշխատում են խիստ սահմանափակ թվով` վստահելի մարդիկ, որ հանկարծ ուտեչկա չլինի»: Իսկ ճի՞շտ է, որ ՍԴ և ԲԴԽ թեկնածուների մասով ԱԺ ղեկավարությունը հանդիպել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, խնդրել նրա աջակցությունը, որ ներկայացվածները բարձր ձայներ ստանան։ «ԲՀԿ-ի մասով կդժվարանամ ասել, չնայած նրանց ազատ քվեարկությունը կարող է լինել դրա վկայությունը, սակայն մեզ մեկառմեկ հորդորել են՝ անպայման ներկա լինել, կողմ քվեարկել, չհիվանդանալ, գործուղման չմեկնել»: Այնուհանդերձ, «Իմ քայլից» ոմանք չմասնակցեցին քվեարկությանը։ «Հարցը պետք է ուղղեք չմասնակցածներին»:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ «Իմ քայլում» պառակտում կա։ «Չեք կարող. կարող ենք արձանագրել, որ «Իմ քայլում» կան անհամաձայնություններ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4238 | 1
Facebook