Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

Ինչպես են լուսաբանել արևմտյան ԶԼՄ-ները Վրաստանում բողոքի ցույցերը

17:20, ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ.
Ինչպես են լուսաբանել արևմտյան ԶԼՄ-ները Վրաստանում բողոքի ցույցերը

Արտասահմանյան լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանել են երեկ տեղի ունեցած թբիլիսյան բողոքի ակցիան։

  • Բրիտանական BBC-ն գրել է․ «Այս բողոքի ակցիան ինքնաբուխ է եղել։ Վրացական ընդդիմությունը կոչ է արել բողոքի ալիք բարձրացնել՝ Վրաստանի խորհրդարանում տեսնելով օկուպանտ երկրի պատգամավորին (նկատի ունի Ռուսաստանը,-հեղ․)»:
  • Ամերիկյան CNN-ի հաղորդմամբ՝ խորհրդարանի դիմաց հավաքվել են հազարավոր մարդիկ՝ ընդդեմ ռուս պատգամավորի այցի։ Հոդվածում ասված է նաև, որ ցույցը ցրելու համար իրավապահ մարմիններն օգտագործել են արցունքաբեր գազ, ինչի հետևանքով մի քանի ցուցարար է տուժել։
  • «Հակառուսական ցույցը դարձել է բռնության հետևանք»,- այսպես է արտահայտվել գերմանական «Deutsche Welle»-ն։ Հոդվածում ասված է, որ ցույցին մասնակցել է 10 հազար մարդ և նրանց դեմ կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փափուշտներ։ «Տասնյակ տարիներ անց հավաքվել էին հազարավոր մարդիկ, որ հայտնեն իրենց զայրույթը՝ ռուսական պատվիրակության այցի կապացությամբ, այն բանից հետո, երբ Ռուսաստանի հետ պատերազմից հետո Վրաստանը կորցրեց իր տարածքի երկու մեծ մասերը»,- ասված է հոդվածում։
  • Բրիտանական «The Guardian»-ը գրել է, որ վրացական ոստիկանության ռետինե փամփուշտներ կիրառելուց հետո տուժել են տասնյակ անձինք։
  • «Ցուցարարաները, զայրանալով ռուս պատգամավորի այցից, փորձել են խուժել խորհրդարան»,- այսպես է գրել «Reuters»-ը։ Հոդվածում ասվում է, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ ոստիկանությունը չի օգտագործել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։
  • Ֆրանսիական «France 24»-ի հոդվածում նշվում է, որ ցուցարարները պահանջել են խորհրդարանի նախագահիի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատը՝ խորհրդարանի բակ անցնելու համար, սակայն ոստիկանները հետ են պահել նրանց և ակցիան շարունակվել է խաղաղ մթնոլորոտում։ Սակայն կեսգիշերին ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած հակառուսական ցույցի հետևանքով տուժել է 240 անձ։

| | |
3325 | 0
Facebook
COMMENT.am