Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տոկիոյի օլիմպիական խաղերի պատվո հարթակները կպատրաստվեն վերամշակված աղբից

16:20, երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.
Տոկիոյի օլիմպիական խաղերի պատվո հարթակները կպատրաստվեն վերամշակված աղբից

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի մեդալակիրների համար նախատեսված պատվո հարթակներն առաջին անգամ կպատրաստվեն Ճապոնիայից և Խաղաղ օվկիանոսի ափերից հավաքված պլաստմասից ու պլաստիկե շշերից:

Տոկիո-2020-ի կազմակերպիչների խոսքով՝ 100 պատվո հարթակ պատրաստելու համար անհրաժեշտ կլինի 45 տոննա հումք: Առաջիկայում Ճապոնիայի մթերային խանութներում կտեղադրվեն անհրաժեշտ աղբի հավաքման համար նախատեսված 2000 կետեր: Տոկիո-2020-ի գործկոմն արդեն հավանություն է տվել այդ նախագծին:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Հանդես կգան 12 հազարից ավելի մարզիկներ` 33 մարզաձևերում:

5414 | 0
Facebook