Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Քննարկվում է Ծառուկյանին բերման ենթարկելու հարցը

16:05, հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ.
Քննարկվում է Ծառուկյանին բերման ենթարկելու հարցը

Աբովյանում հրդեհված մեքենայի ու բնակարանի գործով հարցաքննվել է 20 մարդ. որպես կասկածյալ՝ առայժմ ոչ մեկ չի ներգրավվել: Երեկ երեկոյան հարցաքննության էր հրավիրվել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, բայց այդպես էլ չէր ներկայացել, ավելին, լուրեր տարածվեցին, որ նա պատռել է ՔԿ-ի ծանուցագիրը: Քննչականը դա որակել է որպես անհարգալից վերաբերմունք՝ իրավապահ մարմինների նկատմամբ: Ասում են՝ նման դեպքում քննիչը կարող է կայացնել բերման ենթարկելու որոշում, բայց ԱԺ պատգամավորին հարցաքննելու նպատակով բերման ենթարկելու համար պետք է ԱԺ-ի թույլտվությունը: Թե ինչ զարգացում կունենա այս ամենը, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ լուրեր են շրջանառվում, որ հարցաքննության կարող է կանչվել նաև Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, ով լարված հարաբերություններ ունի Ծառուկյանի հետ: Ասում են՝ Հարությունյանը դեռ ընտրություններից առաջ հայտարարել էր, որ սատարելու է ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գույանին ու առնվազն զարմանալի է համարում, թե ինչու է հիմա շոշափվում իր անունը: Համաձայն այլ լուրերի, ընտրության նախօրեին ՔՊ-ականի մեքենան հրկիզելով՝ փորձ է արվել ԲՀԿ-ական թևին հարվածելու խնդիր լուծել:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
46378 | 0
Facebook