Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը դատապարտել է Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը Թուրքիայի նախագահի կողմից». Ռուբեն Ռուբինյանը

01:25, չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ.
«Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը դատապարտել է Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը Թուրքիայի նախագահի կողմից». Ռուբեն Ռուբինյանը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատն այսօր բանաձև/հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը՝ միաժամանակ կոչ անելով կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։ Միշտ հաճելի է տեսնել, որ քաղաքակիրթ աշխարհը մեր և ճշմարտության կողքին է:

Հոլանդացի պատգամավորները քվեարկությամբ ընդունել են հետևյալ տեքստը՝ ստորագրված 6 կուսակցությունների ներկայացուցիչների կողմից՝ որպես համահեղինակների.

«Պալատը,

Լսելով քննարկումները,

Նկատի ունենալով, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ս.թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման առիթով հայտնել է, որ հայերի տեղահանումը եղել է ամենաողջամիտ որոշումը, քանի որ «հայկական հրոսակախմբերը կոտորում էին մուսուլմաններին»,

Նկատի ունենալով, որ սրանից բխում է, որ Թուրքիան շարունակում է հրաժարվել սեփական պատմությունը բաց աչքերով դիտել,

Նկատի ունենալով, որ Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և Ռաուֆութի բանաձևի միաձայն ընդունմամբ հանձնարարել է կառավարությանը Թուրքիայի հետ երկխոսության ընթացքում մշտապես և շեշտակիորեն բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչումը,

Արտահայտում է իր նողկանքը Թուրքիայի նախագահի վերոհիշյալ հայտարարությունների նկատմամբ, կոչ է անում Կառավարությանը անհամաձայնություն հայտնել դրանց հետ և այդ մասին տեղեկացնել Թուրքիայի կառավարությանը։

Եվ անցնում է օրակարգին»:

Ֆորդեվինդ
     Կարաբուլուտ
     Վան Դեր Ստայ
     Օմտզիխտ
     Վան Օյիկ
     Դե Ռոոն»:

| | |
890 | 0
Facebook