Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ուշ երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատ վանական համալիրի տարածքում: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին: Հրդեհի պատճառով վանատունը՝ վանքին կից կացարանն, ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Shamshyan.com-ը տեղեկություններով՝ հրշեջներին օգնության ձեռք են մեկնել նաև Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռևս հայտնի չէ:
Հաղպատը, որ կառուցվել է 10-13-րդ դարերում, Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: