Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Զելենսկուն Վաշինգթոն է հրավիրել

14:15, շաբաթ, 01 հունիսի, 2019 թ.
Թրամփը Զելենսկուն Վաշինգթոն է հրավիրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփից Վաշինգթոն պաշտոնական այց կատարելու հրավեր է ստացել:

«Հանդիպման ընթացքում տեղի կունենա առարկայական զրույց՝ Դոնբասում կոնֆլիկտի կարգավորմանն ու իրատեսական բիզնես-ծրագրերին առնչվող»,- գրում է Зеркало недели-ն:

Աղբյուրի համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հրավերը ստացել են ուրբաթ օրը՝ մայիսի 31-ին, իսկ այցը կարող է տեղի ունենալ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո:

Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել. «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երախտապարտ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

6777 | 0
Facebook