Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրանը չի հանձնվի, եթե նույնիսկ ռմբակոծվի». Ռոհանի

11:00, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
«Իրանը չի հանձնվի, եթե նույնիսկ ռմբակոծվի». Ռոհանի

Իրանը չի հանձնվի, եթե նույնիսկ երկիրը ռմբակոծվի. այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ ԱՄՆ-ի հետ ռազմական լարվածության պայմաններում:

«Այսօր մեզ անհրաժեշտ է հաստատակամություն ցուցաբերել, թշնամիները պետք է գիտակցեն, որ հուսահատությունը մեր սրտերում տեղ չունի»,- ասել է նա՝ ավելացնելով, որ անգամ ռմբակոծման դեպքում իրանցիները հավատարիմ են մնալու իրենց հետապնդած նպատակներին:

Իրանի շուրջ իրավիճակը սկսել է լարվել, երբ Վաշինգթոնի որոշմամբ, Պարսից ծոցի տարածաշրջան նավատորմ է ժամանել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հուսով է՝ կխուսափի Իրանի հետ պատերազմից: Իրանի բարձրագույն ղեկավար Ալի Խամենեին էլ նշել է, որ Իրանը մտադիր չէ պատերազմել ԱՄՆ-ի հետ, բայց շարունակելու է դիմակայել Վաշինգթոնին:

6969 | 0
Facebook