Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դա եղել է ինքնաբուխ ակցիա». ոստիկանապետը՝ դատարանների շրջափակման մասին

14:45, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
«Դա եղել է ինքնաբուխ ակցիա». ոստիկանապետը՝ դատարանների շրջափակման մասին

«Օրենքում հոդված կա, որը սահմանում է, որ ակցիաները պետք է տեղի ունենան դատարաններից կոնկրետ հեռավորության վրա, սակայն ճիշտ հակառակն է եղել: Ինչո՞ւ ոստիկանությունը չէր հեռացնում ակտիվիստներին»,- դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ հարց ուղղեցին լրագրողները:

«Ոստիկանությունը կաշկանդված չի եղել. դա եղել է ինքնաբուխ ակցիա, որն, ամեն դեպքում, տեղավորվում է ազատության մասին օրենքի ընդհանուր դրույթներում:

Այնպես չէ, որ ոստիկանության աշխատակիցներն ընդամենը ներկա են եղել: Մենք ունենք տեսանյութեր, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են ոստիկանները հորդորում ցուցարարներին բացել մուտքերը: Ուղղակի զերծ մնալով արհեստական քաշքշոցից և բախումներից, մենք ընտրել էինք այնպիսի մարտավարություն, որպեսզի բացատրական աշխատանքներով փորձեինք անել, եթե դրական արդյունք չտային, բնական է, պետք է այլ միջոցների դիմեինք»,- ասաց ոստիկանապետը:

2839 | 0
Facebook