Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Հրապարակված նկարները չեն համապատասխանում իրականությանը». Լիլիթ Մակունց

11:00, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Հրապարակված նկարները չեն համապատասխանում իրականությանը». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նազարբեկյան 40 հասցեում գտնվող դատարանի ապակիներից մեկի կոտրման վերաբերյալ. այս պահին այստեղ եմ, ապակին կոտրված է ներսից: Ականատեսների պատմելով առավոտյան մոտավորապես 7:30-ի սահմաններում (ոստիկանները դեռ ներկա չեն եղել) մի տղամարդ (ասում են՝ դատավոր, ինքս չեմ կարող պնդել), փորձել է մուտք գործել դատարան պատուհանից: Մուտք գործելուց հետո, ներսից, հավանաբար, ամուր փակելուց ապակին կոտրվել է: Կից այն ապակին է, որի մասին խոսվում է: Այն նկարները, որոնք, առանձին աղբյուրներում, հրապարակվում են, չեն համապատասխանում իրականությանը, եթե դրանք վերաբերում են այս դատարանին: Թարմացում՝ կարգադրիչ Սահակյանը հայտնեց, որ քաղաքացիները չեն կոտրել ապակին»:

| | |
7328 | 0
Facebook