Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը

14:20, երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ.
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը

Այսօր, 87 տարեկան հասակում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սուրեն Հովհաննեսի Գյանջումյանը։ Նա հիմնադիրն էր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթի, «Կանազ» ժողովրդական պարի համույթի, Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլի, առևտրի տան երգի-պարի և մանկապատանեկան անսամբլների։

1984թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու, 2007թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

Սուրեն Գյանջումյանը երգահան Էդգար Գյանջումյանի պապն է։

3588 | 0
Facebook