Խնդրում ենք սպասել...

Համացանց

Գուայդոն հնարավոր է համաձայնի Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին

17:05, ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ.
Գուայդոն հնարավոր է համաձայնի Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին

Խուան Գուայդոն հայտարարել է, որ, հնարավոր է, համաձայնի ԱՄՆ-ի ռազմական միջամտությանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Եթե միջամտությունը լուծի ճգնաժամը, ապա հնարավոր է՝ համաձայնեմ»,- ասել է նա՝ իիտալական La Stampa թերթին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, Գուայդոն չի բացառում, որ Վենեսուելայի ընդդիմադիր ուժերը վերանայեն արտաքին ռազմական միջամտության վերաբերյալ դրույթը: «Սա հավանական տարբերակներից մեկն է: Մենք գերադասեցինք ընտրությունների անցկացման ուղին, բայց ժողովուրդը տառապում է: Պարտավոր ենք ամեն բան հաշվի առնել»,- ընդգծել է Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահը:

Գուայդոյի խոսքերով, ներկայումս Վենեսուելայում գտնվող միակ օտար ստորաբաժանումները Կուբայի զինվորականներն են, ովքեր սատարում են նախագահ Մադուրոյին: Ի պատասխան «Կարակասում ռուս դիվանագետների հետ հանդիպուման շշուկներին»՝ Գուայդոն ասել է, որ ընդդիմությունը «պատրաստ է խոսել բոլոր կողմերի հետ, ովքեր կնպաստեն յուրացումների դադարեցմանը»: «Ռուսաստանն իր շահերն ու պայմանագրերն ունի Վենեսուելայում, և մենք հարգելու ենք դրանք, քանի որ լուրջ մարդիկ ենք»,- նշել է Գուայդոն՝ ավելացնելով, որ նույնը վերաբերում է նաև Չինաստանին, ինչպես նաև բոլոր այն երկրներին, ովքեր կողմ են «իրականին մոտ լուծումներին»:

3699 | 0
Facebook