Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Այսօր Արսեն Ջուլֆալակյանի ծննդյան օրն է

18:05, չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ.
Այսօր Արսեն Ջուլֆալակյանի ծննդյան օրն է

Այսօր՝ մայիսի 8-ին, իր ծննդյան 32-րդ տարեդարձն է նշում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։ Արսենը ծնվել է Գյումրիում՝ աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ընտանիքում։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել 1998 թվականին։ 2002 թվականին դարձել է պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի մեդալակիր։ 2004 թվականին ճանաչվել է Եվրոպայի լավագույն պատանի մարզիկ։ 2005-ին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ 2006-ին՝ արծաթե։ 2007 թվականի աշխարհի պատանեկան առաջնության հաղթող է։ 2012 թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։ 2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ 2019 թվականին նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

3929 | 0
Facebook