Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փարիզում մայիսյան ցույցերի հետևանքով 380 մարդ է ձերբակալվել

16:30, հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ.
Փարիզում մայիսյան ցույցերի հետևանքով 380 մարդ է ձերբակալվել

Մայիսյան ցույցերի մասնակիցները կոտրել ու գրեթե պայթեցրել են Փարիզի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

La Pitié-Salpêtrière հիվանդանոցի տնօրեն տիկին Ռուդերի փոխանցմամբ ցուցարարների մի մասը դիմակներով էին, մյուսները՝ դեղին ժիլետներով: «Հիվանդանոցի անձնակազմն ապշել էր, որ ցուցարարների թիրախների շարքում կարող էր լինել նաև հիվանդանոցը»,- նշել է տնօրենը:

Ավանդաբար, մայիսի մեկը Ֆրանսիայում ուղեկցվել է «սև բլոկի» և «դեղին ժիլետավորների» ցույցերով: Ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ: 380 մարդ ձերբակալվել է: Մոտ 38 հոգի վիրավորվել են, որոնցից 14-ը սպաներ են:

3947 | 0
Facebook