Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մաոիստ զինյալների հարձակման հետևանքով Հնդկաստանում 16 մարդ է զոհվել

15:10, չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ.
Մաոիստ զինյալների հարձակման հետևանքով Հնդկաստանում 16 մարդ է զոհվել

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Գադչիրոլի քաղաքում մաոիստական հարձակման հետևանքով 15 ոստիկան և 1 վարորդ է մահացել: Այս մասին հաղորդում է NDTV-ն:

Մաոիստների կողմից արձակված հզոր պայթյունից հետո նրանց մեքենան ամբողջությամբ ոչնչացվել է:

Վարչապետ Նարենդրա Մոդին հարձակումը համարել է «վիրավորական» և ասել, որ «նման բռնության մեղավորներին չեն խնայում»:

Ապրիլին, ազգային ընտրությունների մեկնարկից հետո, սա Գադչիրոլիում իրագործված չորրորդ մաոիստական հարձակումն է:

5050 | 0
Facebook