Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուզում ենք հասկանալ՝ ՊԵԿ նախագահն իր ստորագրությունից հրաժարվո՞ւմ է»․ բողոքի ակցիա՝ ՊԵԿ-ի դիմաց

16:20, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
«Ուզում ենք հասկանալ՝ ՊԵԿ նախագահն իր ստորագրությունից հրաժարվո՞ւմ է»․ բողոքի ակցիա՝ ՊԵԿ-ի դիմաց

Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց՝ պահանջելով ՊԵԿ նախագահի հրաժարականը։ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ներկայացնելով խնդիրն ասաց, որ երկրորդ մեքենայի վաճառքի համար իրենք 20 տոկոսի չափով վարչական տուգանքներ են ստանում ՊԵԿ-ի կողմից։ «Վեց ամիս ա՝ էդ հարցը ծեծում ենք․ Կառավարությունը մարտի 7-ին որոշում է կայացրել, որ 20 տոկոս դրույքաչափն իջեցնեն 1 տոկոսի չափով, որպեսզի քաղաքացիները, նվազագույնը, վճարեն 150 դրամ՝ մեկ ձիաուժի համար։ ԱԺ խմբակցությունները քննարկելով այդ հարցը ՊԵԿ նախագահի հետ, մեզ նամակ են ուղարկել, որտեղ գրված է, որ կառավարության որոշմամբ, հարկային օրենսգրքում փոփոխություններ են տեղի ունենալու և ես՝ Դավիթ Անանյանս, միջոցներ եմ ձեռնարկում, որպեսզի չտուգանեմ քաղաքացիներին։ Հարկադիր կատարողական ծառայությունն ամեն մեքենայի համար արդեն սկսել է գանձել այդ 20 տոկոսները։ Հիմա մենք ուզում ենք հասկանանք՝ ՊԵԿ նախագահն իր գրությունից, ստորագրությունից հրաժարվո՞ւմ է։ Որպես տղամարդ՝ հիմա ուզում ենք հետը խոսենք»,- ասաց Տ․ Հովհաննիսյանը՝ նշելով, որ կառավարությունից արդեն տեղեկացրել են, որ հինգշաբթի տնտեսական հանձնաժողովի նախագահն ընդունելու է իրենց՝ քննարկելու համար այդ «չարաբաստիկ» 20 տոկոս դրույքաչափի հարցը։

Մանրամասները՝ Aysor.am-ի տեսանյութում։

6831 | 0
Facebook