Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորոշենկոն ընդունել է պարտությունը. Զելենսկին կոչով դիմել է հետխորհրդային երկրներին

23:00, կիրակի, 21 ապրիլի, 2019 թ.
Պորոշենկոն ընդունել է պարտությունը. Զելենսկին կոչով դիմել է հետխորհրդային երկրներին

Ուկրաինական «112 Ուկրաինա» հեռուստաընկերությունը հրապարակել է ընտրությունների արդյունքներն ըստ շրջանների: Այսպես, Ուկրաինայի արևմուտքում Վլադիմիր Զելենսկու օգտին քվեարկել է 56,4%-ը, Պորոշենկոյի օգտին՝ 43,6%-ը: Կենտրոնում պատկերը 72,3% և 27,7% է, հարավում՝ 86% և 14%, արևելքում՝ 88% և 12% համապատասխանաբար:

Պորոշենկոն արդեն խոստովանել է իր պարտությունն ու պատրաստակամություն հայտնել օգնել Զելենսկուն մտնել գործի ընթացքի մեջ:

Զելենսկին արդեն դիմել է հետխորհրդային երկրներին՝ կոչ անելով հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է. «Նայեք մեզ»»,- ասել է նա՝ էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից հետո:

23416 | 2
Facebook