Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

Գիգառաման ցույց է տալիս Աստվածամոր տաճարը հրդեհից հետո՝ ամենայն մանրամասնությամբ

00:55, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
Գիգառաման ցույց է տալիս Աստվածամոր տաճարը հրդեհից հետո՝ ամենայն մանրամասնությամբ

Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշերից մեկը՝ Փարիզի աստվածամոր տաճարը, որ համարվում էր աշխարհի հրաշալիքներից մեկը, ինչպես հայտնի է, գրեթե ամբողջությամբ հրի ճարակ է դարձել: Մոխրացել ու փլուզվել են աշտարակը և տանիքը: Տաճարի կարկասը, բարեբախտաբար, հնարավոր է եղել փրկել հրշեջների անձնազոհ քայլի շնորհիվ: Ճակատագրկան պահին, երբ 15-30 րոպե էր մնացել, որ ամբողջ շինությունը փլվի, հրշեջներն ու ոստիկանները, մեծապես վտանգելով իրենց կյանքը, մտել են ներս ու սկսել ներսից հանգցնել կրակը: Դա էլ վճռական դեր է խաղացել, ու վերջին րոպեներին հաջողվել է մասամբ փրկել այն:

Թե ինչ է մնացել նախկին գեղեցկուհուց, կարող եք ամենայն մանրամասնությամբ իմանալ՝ դիտելով Գիգառամա ծրագրի տրամադրած լուսանկարը՝ անցնելով այս հղումով:

| | |
2955 | 0
Facebook
COMMENT.am