Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որոշ չափանիշների համապատասխանող մեր մարզիկներն ազատվում են ծառայությունից». Տոնոյանը`Ջուլֆալակյանին

21:40, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Որոշ չափանիշների համապատասխանող մեր մարզիկներն ազատվում են ծառայությունից». Տոնոյանը`Ջուլֆալակյանին

Այսօր «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուֆալակյանն անդրադարձավ բանակում սպորտային վաշտի վերաբացման խնդրին: «Կան ընտանիքներ, որտեղ կան պատանի տաղանդավոր մարզիկներ, և ծնողները, չտեսնելով, թե ինչպես կարող են իրենց երեխաները շարունակել հաջողություններ գրանցել սպորտում, ուղղակի լքում են երկիրը և փորձում այլ պետությունների դրոշների տակ հանդես գալ: Եվ հակառակը` արդեն դրսում կայացած մարզիկները չեն վերադառնում Հայաստան, քանի որ վերադառնալու դեպքում ստիպված են լինելու ծառայել սովորական վաշտերում: Ես չեմ առաջարկում, որ առահասարակ չծառայեն մարզիկները, այլ ծառայեն հատուկ սպորտային վաշտում»,- դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ասաց Ջուլֆալակյանը:

«Մենք կառավարությունում համակարծիք ենք, որ մարզական վաշտի վերաբացումն անհրաժեշտություն է, բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ սպորտային որոշ հաջողությունների հասած, որոշ չափանիշների համապատասխանող մեր մարզիկներն արդեն իսկ ազատվում են ծառայությունից` տարկետման իրավունք ստանալու միջոցով: Երիտասարդների ոսկյա տարիքն է 18-27 տարեկանը, երբ նրանք ամենամեծ հաջողություններին են հասնում։ Մենք հասկանում ենք պահանջը` չափանիշը մի քիչ ցածրացնելով սպորտային վաշտի միջոցով այդ ամեն ինչը կարգավորել Զինված ուժերում, ինչը որ արվելու է իմ հրամանով: Ուղղակի կարգը սահմանվելու է նորմատիվ հրամանով, որը որ այս պահին մշակվում է, և ես համոզված եմ, որ արդեն այս զորակոչին մենք այդ հնարավորությունն ունենալու ենք»,- Ջուլֆալակյանին պատասխանեց Դավիթ Տոնոյանը:

3372 | 0
Facebook