Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծառուկյանի թիկնազորի նախկին պետը համաներմամբ ազատվել է պատիժ կրելուց

15:00, շաբաթ, 06 ապրիլի, 2019 թ.
Ծառուկյանի թիկնազորի նախկին պետը համաներմամբ ազատվել է պատիժ կրելուց

Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանը մեղավոր է ճանաչվել իրեն վերագրվող արարքում, դատապարտվել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և համաներմամբ ազատվել պատիժ կրելուց: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասել է Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Նշենք, որ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի համաձայն՝ պատժից ազատվում են առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձինք, այսինքն` Բաբայանի դեպքում համաներումը կիրառելի էր:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավորը մեղադրվում է «Օլիմպավան» մարզական համալիրում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Գործի քննության սկզբնական փուլում գտնվում էր կալանքի տակ, սակայն 2018 թվականի օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

4860 | 0
Facebook