Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զանգեցի, ուսանողի ձայնով կուրսայինի գին հարցրեցի, ասացին՝ էջը 500 դրամ». Վ. Վարդանյան

14:40, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
«Զանգեցի, ուսանողի ձայնով կուրսայինի գին հարցրեցի, ասացին՝ էջը 500 դրամ». Վ. Վարդանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով կուրսայիններ ու ռեֆերատներ վաճառող կազմակերպությունների գործունեությունն արգելելու մասին նախագծին, հայտարարեց. «15-20 րոպե առաջ կապվեցի kursayin.am կայքի հետ, ուսանողի ձայնով խնդրեցի, որ ինձ համար պատվիրեն կուրսային՝ սահմանադրական իրավունքի վերաբերյալ: Ասացին՝ խնդիր չկա, ե՞րբ ա պետք, ասացի՝ 10 օրից, պատասխանեցին՝ հարց չկա, էջը 500 դրամ... Սա վտանգավոր է, որովհետև այն մարդկանց տալիս է հնարավորություն՝ ուրիշի փոխարեն գնալու առաջ: Մենք ունենք պաշտոնայներ, որոնք դոկտորական, թեկնածուական աշխատանքներ են ներկայացրել հենց այդ միջոցով: Կոչ եմ անում՝ միաձայն քվեարկենք այս նախագծի օգտին՝ գրագողությունը ՀՀ-ում վերացնելու համար»:

11260 | 1
Facebook