Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարտի 27-ն աշխարհում նշվում է որպես Թատրոնի միջազգային օր

09:15, չորեքշաբթի, 27 մարտի, 2019 թ.
Մարտի 27-ն աշխարհում նշվում է որպես Թատրոնի միջազգային օր

Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը (World Theatre Day): Այն հիմնադրվել է 1961 թվականին, Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) IX կոնգրեսի ժամանակ:

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ այսօր ժամը 16:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում /ձմեռային այգում/ կանցկացվի տոնական հանդիսություն, որի ժամանակ ոլորտի մի շարք վաստակաշատ նվիրյալներ կարժանանան նախարարության պարգևների:

Հանդիությունը կուղեկցվի Հայաստանի պետական ջազ-նվագախմբի և հանրապետության անվանի մենակատարների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա կլինեն թատերարվեստի գործիչներ, ժողովրդական արտիստներ, երիտասարդ արվեստագետներ:

8416 | 0
Facebook